Օգտագործման պայմանները

§ 1 – Մատակարար, մատակարարման բովանդակություն

www.wechange.de (այսուհետ որպես «Պլատֆորմ») համացանցային կայքի մատակարար է հանդիսանում wechange e.G. գրանցված ընկերությունը, հասցեատեր՝ Thinkfarm, Oberlandstraße. 26-35, 12099 Բեռլին, Գերմանիա (այսուհետ որպես «Մատակարար», «Մենք»): Հետևյալ պայմանները կարգավորում են մեր և Պլատֆորմից այս կամ այն օգտվողների (այսուհետ որպես «Դու») միջև ինրավունքներն ու պարտականությունները:

§ 2 – Մուտքագրման նախադրյալներ, գրանցում

(1) Մեր Պլատֆորմի յուրաքանչյուր այցելու կարող է դիտել տարբեր անհատների, խմբերի և ծրագրերի համար Պլատֆորմում զետեղված հանրային բաժինը՝ առանց վերջինիս դիտման համար հատուկ նախադրյալներ ներկայացնելու:

(2) Օգտատիրոջ պրոֆիլի բացման, մի խմբին կամ ծրագրին միանալու, Պլատֆորմի վրա զետեղումների կամ փաստաթղթերի մշակման և հրապարակման ու այլ ինտերակտիվ գործառույթների օգտագործման համար պլատֆորմում պահանջվում է նախապես գրանցվել:

(3) Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է գրանցվել պլատֆորմում՝ անձամբ ընտրելով օգտատիրոջ անունը (որը կարող է նաև կեղծանուն լինել), իր էլ. փոստի հասցեն և անձնական ընտրությամբ մեկ նշանաբառ: Մնացած տվյալները կարող են ավելացվել կամավոր կերպով: Երբ մենք կընդունենք Քո գրանցման հայցը, ապա Դու կստանաս վերջինիս հաստատումն էլ. փոստով:

(4) Յուրաքանչյուր ֆիզիկական անձի համար թույլատրվում է միայն մեկ գրանցում: Փոխարինող կամ վստահության հիմքի վրա երրորդ անձի կողմից գրանցումն անթույլատրելի է: Մենք մեզ իրավունք ենք վերապահում կայքից օգտվելու հարաբերությունն անժամկետ չեղարկելու, եթե այն հենված լինի նույն ֆիզիկական անձի կողմից բազմաթիվ անգամներ գրանցվելու կամ փոխարինող կամ վստահության հենքի վրա երրորդ անձի կողմից գրանցել տալու վրա:

(5) Օգտատերերի պրոֆիլները փոխանցելի չեն, կայքից օգտվելու հարաբերության իրավունքների զիջումը մեկ ուրիշին բացառվում է:

§ 3 – Իրավունքների տրամադրում

(1) Պլատֆորմի որոշ բաժիններում Դու կարող ես մասնակցել սեփական զետեղումներով (օր.՝ գրել տեքստեր, վերբեռնել նկարներ կամ այլ մեդիաներ): Քո կողմից արված բոլոր զետեղումների համար դու մեզ երաշխավորում ես, որ ունես զետեղվածի բոլոր բաղադրիչների համար պահանջվող բոլոր իրավունքները, սա հատկապես ընդգրկում է այն անձանց կողմից տրված համաձայնությունները, ովքեր ճանաչելիորեն երևում են լուսանկարներում կամ տեսաերիզներում: Միևնույն ժամանակ Դու պարտավորվում ես մեզ ազատել բոլոր տեսակի հավանական պահանջներից, որոնք կներկայացնեն Պլատֆորմի այլ օգտատերեր կամ երրորդ այլ անձիք հավանական իրավական խախտումների պատճառով՝ կապված Քո զետեղման հետ: Պահանջներից ազատումն ընդգրկում է նաև սրա հետ կապված համապատասխան ստուգումներից թերևս նաև իրավական պաշտպանությունից առաջացող անհրաժեշտ ծախսերը, սակայն այլ բան է, եթե իհարկե Դու երրորդ անձի կողմից ներկայացված բողոքի համար պատասխանատու չես:

(2) Զետեղումը մեզ փոխանցելով՝ Դու մեզ իրավունք ես տալիս մեր Պլատֆորմի վեբ սերվերների վրա ամրագրելու Քո զետեղումը և օգտատիրոջ Քո անվան տակ պլատֆորմի վրա այն դարձնելու հանրայնորեն հասանելի այնքանով, որքանով նախատեսում են Պլատֆորմի գործառույթները օգտվողներին համացանցման, փոխանակման և համագործակցության նպատակով: Տրամադրումը կատարվում է աշխարհագրորեն անսահմանափակ, պարզ իրավունքով:

(3) Այն բովանդակությունների համար, որոնք օգտատիրոջ Քո պրոֆիլի տակ են ամրագրված, իրավունքի տրամադրումը ժամանակային առումով սահմանափակվում է մեզ հետ ունեցած Քո օգտագործման հարաբերության ժամկետի համաձայն: Այն բովանդակությունների համար, որոնք Դու Պլատֆորմի վրայով որպես տեղեկություն ուղարկել ես այլ օգտատերերի կամ քննարկման շրջանակում կամ ինչ-որ մի փաստաթղթի համատեղ մշակման ընթացքում փոխանակվել ես դրանցով պլատֆորմի վրայով, ապա այս դեպքում իրավունքի տրամադրումն ուժի մեջ է մինչև այն պահը, երբ Քո կողքին նաև Քո ուղարկած բովանդակությունների մնացած բոլոր հասցեատերերն ու մշակողներն են իրենց օգտագործման հարաբերությունն ավարտում մեզ հետ:

(4) Քո կողմից մեզ տրամադրած իրավունքն անվարձահատույց է:

(5) Այն բովանդակությունների նկատմամբ իրավունքների տրամադրումը, որոնք վերբեռնվել են օգտատերերի կողմից, այս օգտագործման պայմանների համար այլ օգտատերերի նկատմամբ առարկա չեն հանդիսանում: Այս իսկ պատճառով խնդրում ենք տեղեկանալ սույնի մասին այս կամ այն հեղինակից, թե Դու ինչպես կարող ես նրա բովանդակություններն օգտագործել:

§ 4 – Որակի ապահովում

Մենք մեզ իրավունք ենք վերապահում բովանդակություններ պլատֆորմից ջնջելու, եթե գանք համոզման, որ տվյալ բովանդակությունը մեր պլատֆորմի նպատակների հետ, այսինքն՝ օգտատերերի միջև փոխադարձ աջակցման, համագործակցման, տեղեկատվության փոխանակման հետ անհարիր է: Դա հատկապես այն դեպքերում է, երբ բովանդակությունը

– իր պարունակությամբ և ձևով կրում է վիրավորական բնույթ, որը, հաշվի առնելով նաև մտքի ազատությունը, այնուամենայնիվ անհունդուրժելի է,

– պարունակում է իրավունքի խախտում կամ իրենից ներկայացնում է հնարավոր զրպարտություն, չար բամբասանք, ատելություն ժողովուրդների միջև, պարտադրանք, շանտաժ, սպառնանք կամ հեղինակային, շուկայական կամ անձի իրավունքի ոտնահարում:

§ 5 – Օգտագործման հարաբերության ավարտում

(1) Անվճար օգտագործման հարաբերությունները յուրաքանչյուր կողմ ցանկացած ժամանակ կարող է տեքստային հաղորդագրության միջոցով (օր.՝ էլ. նամակով) ըստ կարգի չեղարկել:

(2) Օգտագործման հարաբերության ավարտումը չի տարածվում որոշ բովանդակությունների նկատմամբ մինչ այդ տրամադրած իրավունքների վրա, եթե այլ օգտատերերը դրա վրա դեռ շարունակում են աշխատել (համեմատիր § 3
պարբերություն 3-ի հետ)

(3) Մի օգտատիրոջ զետեղումները, որոնք պլատֆորմի վրա քննարկման մաս են կազմում, մենք կպահենք նաև օգտագործման հարաբերության ավարտից հետո, այնուամենայնիվ Քո սկզբնական հրապարակած օգտատիրոջ անունը կանվանազրկվի և կփոխարինվի մի ուղեցույցով, որ օգտատեր-հեղինակն այլևս պլատֆորմում ակտիվ չէ:

(4) Մենք գործարկում ենք Պլատֆորմն անորոշ ժամանակով: Այս իսկ պառճառով անվճար օգտագործման շրջանակում Դու անժամկետ պահանջատիրության և նաև պլատֆորմը որոշակիորեն տրամադրության տակ ունենալու աստիճանի պահանջատիրության իրավունք չունես:

§ 6 – Բովանդակությունների համար պատասխանատվություն

Պլատֆորմի ընթացակարգերը ավտոմատիզացված են, հատկապես այն բովանդակաությունների ընդունումն ու հրապարակումը, որոնք զետեղում են մեր օգտատերերը: Մենք չենք ստուգում ներկայացված բովանդակությունները հրապարակումից առաջ իրենց պատշաճության, առարկայական ճշտության կամ հնարավոր առկա իրավունքի խախտման տեսանկյունից: Այնուհանդերձ մենք պարտավորվում ենք կոնկրետ մատնանշումներ ստանալու ժամանակ ստուգելու խնդրահարույց բովանդակությունները և անհրաժեշտության դեպքում դրանք ջնջելու:

§ 7 – Պայմանագրային հարաբերությունը վճարող օգտատերերի հետ

(1) Ընդհանուրը

(1.1) Կա հնարավորություն wechange e.G կայքի գործունեությունը, ինչպես նաև նրա կատարելագործումը սատարել կամավոր վճարման օգնությամբ (այսպես կոչված „Pay What You Want“-մոդելով): Այս կամավոր վճարման իրավական շրջանակի համար բացառապես գործում են ներքոնշյալ Ընդհանուր պայմանները՝ վճարման պահին իրենց վավերական դրույթներով: Սրանցից շեղվող պայմանները չեն ճանաչվի՝ բացառությամբ, եթե wechange e.G.-ն վերոնշյալի վերաբերյալ իր համաձայնությունը կտա միայն գրավոր կարգով:

(1.2) Կամավոր վճարման ժամանակ խոսքը չի գնում հարկազատվող (հարկերից հանվող) նվիրատվության մասին

(2) Վճարման պարտավորություն և ձևաչափեր

(2.1) Խոսքը վերաբերվում է wechange e.G-ին կամավոր վճարում կատարելու մասին: Կամավոր վճարումը չի կապվում wechange e.G-ի կողմից լրացուցիչ ծառայություններ մատուցելու պարտավորության հետ: Կամավոր վճարումը համապատասխանում է միայն այս կամ այն օգտատիրոջ ըմբռնմանը՝ կապված վերջինիս կողմից Պլատֆորմի օգտագործման համար վճարված փողի պատշաճ գումարի հետ:

(2.2) Օգտատերերը կարող են կամավոր վճարման գումարի չափն իրենք սահմանել: Սահմանման թերևս համապատասխանեցման հնարավորությունը առկա է գրանցման ժամանակ, իսկ օգտատերերը ցանկացած ժամանակ կարող են իրենց պրոֆիլի կարգավորումներում կատարել համապատասխանեցումը: Վճարման պարտավորություն չի առաջանում՝ սեղմելով «ԸՆՏՐԵԼ ԳՈԻՄԱՐԸ» կամ «ԸՆՏՐԵԼ ԳՈԻՄԱՐԻ ՉԱՓԸ» կոճակների վրա, այլ միայն «ԻՐԱՎԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՎ ՎՃԱՐԵԼ» կոճակը սեղմելուց հետո: Դրանից առաջ օգտատերերը պետք է հաստատեն, որ ընթերցել են օգտագործման պայմանները և համաձայն են վավերական պայմանների հետ: Սեղմելով «ԻՄ ԳՈԻՄԱՐԸ» կոճակի վրա՝ կամավոր վճարվող գումարի ընտրած չափն իրավական համաձայնություն տալուց առաջ դեռ կարող է համապատասխանեցվել:

(2.3) Գումարի նվազագույն չափը կազմում է 1,00 եվրո (մեկ եվրո). գումարի առավելագույն չափը կազմում է 100,00 եվրո (հարյուր եվրո):

(2.4) Վճարման գործընթացը կատարվում է Better Payment Germany GmbH ընկերության („Սպասարկող“) միջոցով:

(2.5) Վճարման համար վարկային քարտեր կամ PayPal վճարման համակարգ օգտագործելու դեպքում օգտատերերը սեղմելով «ԻՐԱՎԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՎ ՎՃԱՐԵԼ» կոճակը ուղղորդվում են երրորդ սպասարկող կողմի կայքէջի վրա, որտեղ պետք է կատարվի վճարման կարգի ավտորիզացիան: Բանկի կողմից գանձման եղանակով վճարման (դեբետագրման) տարբերակի դեպքում ամրագրված բանկային հաշվի տվյալները ուղղորդվում են երրորդ սպասարկող կողմի կայքէջի վրա՝ սեղմելով «ԻՐԱՎԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՎ ՎՃԱՐԵԼ» կոճակը:

(3) Վճարման հաճախականությունը

(3.1) Կամավոր վճարումը նախատեսվում է ավտոմատացված կարգով կատարել որպես վերակրկնվող պարբերական վճարում:
(3.2) Վերակրկնվող վճարումների ռիթմը ամսեկան է և օգտատերերի կողմից չի կարող համապատասխանեցվել: SEPA համակարգով վճարների պարբերական գանձման գործընթացի (դեբետագրում) համար գանձման վերաբերյալ նախնական տեղեկության հաղորդումը կրճատվում է մինչև 5 օր ժամկետով:

(3.3) Օգտատերերը կարող են ցանկացած ժամանակ վճարումները կարգավորել իրենց պրոֆիլում: «ՎՃԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ» կոճակը սեղմելով՝ հաստատվում է, որ այլևս գումարային գանձումներ չեն իրականացվի: Այս կամ այն առկա վճարման ստատուսը մնում է մինչև իր ավարտի ամսաթիվն անփոփոխ և երևում է պրոֆիլում:

(4) Հաշիվ-ապրանքագիր
Վճարումից հետո գեներացվում է հաշիվ-ապրանքագիր:

§ 8 – Օգտագործման պայմանների փոփոխություններ

(1) Ժամանակ առ ժամանակ կարող է անհրաժեշտություն առաջանալ, օգտագործման ներկայիս պայմանները փոփոխելու: Այս դեպքում այդ փոփոխությունն ուժի մեջ մտնելուց առնվազն վեց շաբաթ առաջ դրա մասին Մենք Քեզ տեղյակ կպահենք էլ. նամակով:

(2) Եթե Դու տեքստային տարբերակով (օր.՝ էլ. նամակով) փոփոխություն կատարելու վերաբերյալ հայտարարությունը ստանալուց հետո չորս շաբաթվա ընթացքում չառարկեցիր վերջինիս դեմ, ապա այդ պարագայում փոփոխության վերաբերյալ Քո համաձայնությունը կհամարվի որպես տրված: Մենք փոփոխություն կատարելու վերաբերյալ մեր հայտարարության մեջ սրա իրավական հետևանքի վրա առանձնապես կմատնանշենք:

(3) Եթե Դու առարկես հայտարարված փոփոխության դեմ, ապա այն կարող է հիմք ծառայել Քեզ հետ օգտագործման հարաբերությունը փոփոխությունը ուժի մեջ մտնելուց հետո դադարեցնելու:

§ 9 – Ավարտական դրույթներ

(1) Պլատֆորմի օգտագործումն ենթարկվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավունքին՝ բացառելով Միջազգային անհատական իրավունքի նորմերի հետ բախումը: Իրավունքի այս ընտրությունը չի գործում, եթե այն սահմանափակում է արտասահմանում մշտական բնակություն ունեցող սպառողի պարտադիր օրինական իրավունքները:

(2) Տվյալների պաշտպանության համար պատասխանատու է § 1-ում նշված մատակարարը: Գործում են տվյալների պաշտպանության մեր այն դրույթները, որոնք Դու կգտնես օնլայն տարբերակով հետևյալ հղումում.

https://wechange.de/cms/datenschutz/ findest.

Դրությունը՝ 16. 12. 2019թ.