Տվյալների պաշտպանության վերաբերյալ հայտարարություն

Ստորև տեղեկացնում ենք Քեզ մեր համացանցային կայքի՝ www.wechange.de (այսուհետ «Պլատֆորմ»“), օգտագործման ժամանակ Քո անձնական տվյալների մշակման ձևի, ծավալի և նպատակի մասին: Անձնական տվյալների թվին են պատկանում այն բոլոր տեղեկությունները, որոնք կապվում են նույնականացված կամ նույնականացվող ֆիզիկական անձի հետ:

1. Պատասխանատուն

Ըստ ԵՄ տվյալների պաշտպանության հիմնարար կանոնակարգի (ՏՊՀԿ)՝ պատասխանատուն այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, ով միանձնյա կամ ուրիշների հետ միասին վճիռ է կայացնում անձին վերաբերվող տվյալների մշակման միջոցների և նպատակների վերաբերյալ: Մեր Պլատֆորմ այցելելու ժամանակ անձին վերաբերվող մշակված տվյալների համար պատասխանատու է ըստ ՏՊՀԿ-ի wechange e.G գրանցված ընկերությունը, հասցեատերը՝ Thinkfarm, Oberlandstraße. 26-35, 12099 Բեռլին, Գերմանիա (այսուհետ «Մատակարար» կամ «Մենք»):
Որպես տվյալների պաշտպանության համար հանձնակատար մենք նշանակել ենք փաստաբան Սվեն Գումբռեխտին (էլ. փոստի հասցեն՝ datenschutz@wechange.de):

2. Երբ Դու այցելում ես մեր Պլատֆորմ

Երբ Դու այցելում ես մեր Պլատֆորմ, մեր սերվերը հետևյալ տեղեկություններն է վերծանում Քո օգտագործած սարքից. Բրովզերի տիպը և վերսիան, գործարկման համակարգը (ծրագիրը), մինչ այդ այցելած ինտերնետային կայքը («Referrer»), IP- հասցեն և էջի կանչի ժամանակը:

Մենք բացում և մշակման ենք ենթարկում այս տվյալները, որպեսզի կարողանանք ապահովել մեր Պլատֆորմի անխափան աշխատանքը և գտնել մեր սպասարկման ժամանակ չարաշահումները, ինչպես նաև կարողանանք դիմակայել և հետապնդել վերջիններիս: Բացի այդ վերծանված տվյալները մենք օգտագործում ենք վիճակագրական նպատակներով, որ օրինակ՝ գնահատենք, թե ինչ սարքերով և բրովզերներով է մեր էջը կանչվում, որպեսզի այս հիմքի վրա հընթացս մեր առաջարկը համապատասխանեցնենք օգտատերերի կարիքներին և այն զարգացնենք:

Այս տվյալների մշակումը կատարվում է համաձայն ՏՊՀԿ-ի հոդված 6, պարբերություն 1, տառ f-ի: Առաջին պարբերությունում նշված տեխնիկական բոլոր տվյալները, անձանց հետ կապված, մենք դրանք վերծանելուց 30 օր հետո անվանազերծում ենք (դարձնում ենք անանուն):

3. Օգտատերերի պրոֆիլը

Երբ Դու մեր պլատֆորմի վրա բացում ես օգտատրիոջ պրոֆիլ, ապա մենք վերծանում ենք Քո էլ. փոստի հասցեն և Քո կողմից ազատ ընտրված օգտատիրոջ անունը (կեղծանունը), առանց այս տվյալների մենք հնարավորություն չունենք Քեզ համար սարքելու օգտատիրոջ պրոֆիլ: Բացի այդ Դու կամավոր կերպով կարող ես Քո օգտատիրոջ պրոֆիլի վրա ավելացնել այլ տեղեկություններ, օրինակ՝ պրոֆիլային լուսանկար:

Երբ Դու մեզ մոտ ունես օգտատիրոջ պրոֆիլ, ապա մենք կարող ենք ցանկության դեպքում Քեզ տեղեկացնել մեր պլատֆորմի նորությունների մասին: Դու կարող ես կարգավորել օգտատիրոջ Քո պրոֆիլի մեջ, թե որ տեղեկությունները կցանկանայիր Դու ստանալ: Դու կարող ես արդեն տված համաձայնությունդ ցանկացած ժամանակ հետագայում չեղարկել՝ կարգավորման բաժնում այն փոփոխելով:

Մենք պահում ենք օգտատիրոջ պրոֆիլի հետ կապված անձին վերաբերվող տվյալներն այնքան ժամանակ մեզ մոտ ամրագրված, մինչև որ կավարտվի օգտատիրոջ պրոֆիլի մասին պայմանագրային մեր հարաբերությունը: Տվյալների մշակման համար իրավական հիմք է հանդիսանում ՏՊՀԿ-ի հոդված 6, պարբերություն 1, տառ b-ն:

4. Վճարման հնարավորությունները

(1) Կամավոր վճարում

Կախված առաջարկից՝ մենք տրամադրում ենք Քեզ տարբեր վճարման մեթոդներ: Կախված այն բանից, թե Դու որ մեթոդը կընտրես, կվերծանվեն տարբեր տվյալներ:

Քո տվյալների ամրագրումը կատարվում է Քեզ հետ համաձայնության հիմքի վրա (ՏՊՀԿ-ի հոդված 6, պարբերություն 1, տառ a): Այս տվյալները մենք մշակում ենք միայն վճարման գործընթաց վարելու, ինչպես նաև հաշիվ-ապրանքագիր ստեղծելու և առաքելու նպատակով: Դու կարող ես Քո կողմից տված համաձայնությունը ցանկացած ժամանակ չեղարկել: Դրա համար բավարար է անձևաչափ հաղորդագրություն ուղարկել մեզ էլ․ նամակով: Արդեն կատարված տվյալների մշակման գործընթացները մնում են չեղարկումից զերծ:

Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ մենք վճարման տարբեր հնարավորությունների համար (որոնք ստորև a-ից c կետերում են ներկայացված) օգտագործում ենք Better Payment Germany GmbH ընկերության ծառայությունները (համեմատիր 6-րդ կետի տակ <<Պատվերի հանձնառուն>> հատվածը):

(a) Բանկի կողմից գանձում (SEPA համակարգով դեբետագրում)
Եթե Դու կընտրես բանկի միջոցով քո հաշվեհամարից SEPA համակարգով պարբերական գանձման (դեբետագրման) հնարավորությունը, ապա մենք կվերծանենք և կմշակենք Քո ազգանունը, անունը, գանձվող փողի գումարը, Քո էլ․ փոստի հասցեն, Քո փոստային հասցեն, հաշվեհամարի տիրոջ անուն-ազգանունը, Քո IBAN-ի համարը և Քո BIC-կոդը:

(b) Վարկային քարտ
Եթե Դու կընտրես վարկային քարտով վճարելու հնարավորությունը, ապա մենք կվերծանենք և կմշակենք Քո ազգանունը, Քո անունը, գանձվող փողի գումարը, Քո էլ․ փոստի հասցեն և Քո փոստային հասցեն:
Վճարման մնացած տվյալները (վարկային քարտի համարը, Քարտի տիրոջ անուն-ազգանունը, քարտի վավերականության ամսաթիվը և վերստուգիչ համարը վերծանվում են Better Payment Germany GmbH (ստորև համեմատիր թիվ 6-ի տակ <<Պատվերի հանձնառուն>> բաժնի հետ) ընկերության կողմից; դրանք մեր կողմից չեն մշակվում։

(c) Paypal
Եթե Դու կընտրես Paypal համակարգով վճարելու հնարավորությունը, ապա մենք կվերծանենք և կմշակենք Քո ազգանունը, Քո անունը, գանձվող փողի գումարը, Քո էլ․ փոստի հասցեն և Քո փոստային հասցեն:
Վճարման մնացած տվյալները (Paypal-ի մուտքագրման տվյալները) կվերծանվեն Better Payment Germany GmbH (ստորև համեմատիր թիվ 6-ի տակ <<Պատվերի հանձնառուն>> բաժնի հետ) ընկերության կողմից; դրանք մեր կողմից չեն մշակվում։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել այն բանի որ, որ այն տվյալների մշակման համար, որոնք անհրաժեշտ են Paypal համակարգով վճարումներ կատարելու ժամանակ, պատասխանատու է միայն PayPal (Europe) S.à r.l. et Cie, S.C.A. ընկերությունը (ստորև համեմատիր թիվ 6-ի տակ <<Պատվերի հանձնառուն>> բաժնի հետ) : Paypal համակարգով վճարելու համար Դու պետք է Քո օգտատիրոջ մուտքագրման տվյալներով մուտքագրվես Paypal։

(2) Վճարովի ծառայություններ
Եթե ուզում ես մեր պլատֆորմի վճարովի ծառայություններից օգտվել, ապա մենք Քո էլ․ հասցեյի և օգտատիրոջ անվան հետ միասին կվերծանենք նաև Քո իրական անուն/ազգանունը թերևս նաև քո ֆիրման, ինչպես նաև Քո բնակության և նստավայրի հասցեն։ Այս տվյալները մեզ անհրաժեշտ են պայմանագիր կնքելու համար, մենք մշակում ենք դրանք պայմանագրի դրույթների կատարման նպատակով՝ համաձայն ՏՊՀԿ-ի հոդված 6, պարբերություն 1, տառ b-ի: Մենք այս տվյալները կպահենք այնքան ժամանակ ամրագրված, մինչև պայմանագրային հարաբերությունից բխող բոլոր փոխադարձ պահանջները վերջնականապես բավարարված և բոլոր առևտրային ու հարկային պահպանման սահմանված ժամկետներն անցած կլինեն։

5. Ոչ մի ավտոմատիզացված վճիռների կայացում, ոչ մի պրոֆիլինգ

Պայմանագրի կնքման վերաբերյալ վճիռ կայացնելու ժամանակ մենք հրաժարվում ենք ավտոմատիզացված եղանակով վճիռներ կայացնելուց և պրոֆիլինգից։

6. Պատվերի հանձնառուն

Մեր Պլատֆորմի գործունեության համար մենք օգտվում ենք պատվերների հետևյալ հանձնառուների ծառայություններից՝ համաձայն ՏՊՀԿ-ի հոդված 28-ի։

– ՎԵԲ-հոստինգի համար․ Hetzner Online GmbH, Industriestr. 25, 91710 Gunzenhausen, Deutschland,

– ՏՏ խնամքի համար․ sinnwerkstatt Medienagentur GmbH, Oranienstraße 183, 10999 Berlin, Deutschland,

– Վճարման գործընթացների համար․ Better Payment Germany GmbH, Rosenthaler Straße 34/35, 10178 Berlin, Deutschland,

– Վճարման գործընթացի համար․ PayPal (Europe) S.à r.l. et Cie, S.C.A., 22-24 Boulevard Royal, 2449 Luxemburg, Luxemburg

– Էլ. հասցեների առաքման և էլեկտրոնային փոստերի հասցեների տնօրինման համար․ Mailjet SAS, 13-13 bis, rue de l’Aubrac– 75012 Paris, France,

– Վճարովի ծառայությունների հետ կապված մեր հաշվապահությանն աջակցում է․ Haufe-Lexware GmbH & Co. KG, Munzinger Str. 9, 79111 Freiburg, Deutschland, ընկերությունը։

7. Զետեղումներ

Երբ Դու մեր Պլատֆորմի վրա ինչ-որ բան ես զետեղում, օրինակ՝ քննարկումներ կամ որևէ միջոցառման մասին հայտարարություն, մենք քո զետեղումը ամրագրում և հրապարակում ենք մեր Պլատֆորմի համապատասխան տեղում՝ օգտատիրոջ Քո անվան տակ։ Դրանով Դու կարող ես օգտատիրոջ Քո պրոֆիլում սահմանել, թե օգտատիրոջ Քո պրոֆիլից որ տեղեկություններն են պետք ում հասանելի լինեն։

Երբ օգտատիրոջ Քո պրոֆիլը կջնջվի մեզ մոտ, Քեզանից որոշ զետեղումներ դեռ կմնան մեր Պլատֆորմի վրա, որպեսզի այլ օգտատերերը կարողանան դրանց վրա աշխատել և շարունակեն քննարկման ընթացքին հետևել (համեմատիր մեր օգտագործման պայմանների § 3 պարբերություն 3-ի հետ), այնուհանդերձ մենք անվանազերծում ենք նախկինում օգտատիրոջ անվան տակ երևացող Քո զետեղումները։ Զետեղված տեքստում պարունակվող անձնական տվյալները, երբ օրինակ Դու գրել ես Քո անունը կամ ազգանունը, մնում են այնտեղ նաև օգտատիրոջ պրոֆիլը ջնջելուց հետո։

8. Կապի ձևաթուղթ և էլ․ հասցեով հաղորդակցություն

Եթե Դու կապի ձևաթղթի վրայով կամ էլ․ նամակով տեղեկություն ես ուղարկում մեր Պլատֆորմին, ապա մենք կամրագրենք Քո տեղեկությունը՝ ուղարկողի հաղորդած տվյալների հետ միասին (անուն-ազգանունը, էլ․ փոստի հասցեն, թերևես նաև Քո էլ․ հասցեի ծրագրի կողմից ավելացված այլ տեղեկությունները)։ Քո տեղեկությունները ստանալու և ամրագրելու, ինչպես նաև մեր էլ․ նամակները Քեզ ուղարկելու համար մենք օգտագործում ենք մեր էլ․ նամակների այն պրովայդերի (տես վերևում) ծառայությունները, որը մեզ համար գործում է որպես պատվերի հանձնառու՝ համաձայն ՏՊՀԿ-ի հոդված 28-ի։

Այս տվյալների մշակման իրավական հիմք է հանդիսանում մեր իրավացի հետաքրքրությունը պատասխանելու Քո տեղեկությանը և դրան հետևող հնարավոր հարցերին կարողանալու հակազդելը (ՏՊՀԿ-ի հոդված 6-ի պարբերություն 1, տառ f)։ Մենք կջնջենք Քո տեղեկության հետ առաքված տվյալներն ամենաուշն օրացույցային այն տարվա վերջին, որը հետևել է Քո գործի հետ կապված Քեզ հետ վարված վերջին հաղորդակցման ժամանակ՝ վերապահելով ստորև նշված պարբերության կարգավորումը։

Երբ Դու, կապված մեզ հետ պայմանագրային հարաբերության հետ, իրավական տեսանկյունից կարևոր բացատրագիր կամ հայտարարություն ես ուղարկում, ապա վերջինիս մշակման համար, անկախ հաղորդակցված ուղուց, իրավական հիմք է ծառայում ՏՊՀԿ-ի հոդված 6-ի պարբերություն 1, տառ b-ն։ Նման տիպի դեպքերում մենք ջնջում ենք քո բացատրագրի կամ հայտարարության հետ կապված բոլոր տվյալներն միայն այն ժամանակ, երբ Քեզ հետ մեր պայմանագրային հարաբերությունից բխող բոլոր տեսակի փոխադարձ պահանջները վերջնականապես մարված կլինեն, իսկ առևտրային և հարկային իրավունքից բխող պահպանման ժամկետներն էլ անցած կլինեն:

Մեր կողմից գործարկվող էլ․ նամակների սերվերներն աշխատում են TLS և SSL կոդավորմամբ այնպես, որ Քո և մեր էլեկտրական նամակների սերվերների միջև հաղորդակցությունը կոդավորված է այնքանով, որքանով նաև Քո էլ․ նամակների պրովայդերն այս կոդավորումներից առնվազն գոնե մեկին կօժանդակի: Նաև այն տվյալները, որոնք Դու կներածես կապի մեր ձևաթղթի մեջ, հաղորդվում են մեր սերվերին SSL կոդավորմամբ:

9. Cookie-ների օգտագործումը

Երբ Դու մուտքագրվել ես օգտատիրոջ քո պրոֆիլի մեջ, ապա մենք տեղադրում ենք <<Cookie>>-ներ Քո կողմից օգտագործվող սարքում։ Խոսքն այստեղ վերաբերվում է տեքստային փոքրիկ ֆայլերին, որոնց միջոցով մենք կրկին կկարողանանք ճանաչել քո կողմից օգտագործվող սարքը, երբ Դու ավելի ուշ կրկին ինչ-որ առիթով կայցելես մեր Պլատֆորմ։ Դրանց թվին է պատկանում մեկ Cookie, որը հիշում է Քո մուտքագրված ստատուսը և մուտքագրումիցդ սկսած 60 օր շարունակ յուրաքանչյուր մուտքագրումից հետո մնում է այնտեղ, որպեսզի Դու այդ ժամանակվա ընթացքում պարտավոր չլինես Քո տվյալները ձեռքով կրկին մուտքագրելու (Login-Cookie)։

Բացի այդ այլ Cookie-ների օգնությամբ մենք կարող ենք կանխարգելել մեր ծառայություններից չարաշահմամբ օգտվելու դեպքերը (Cross-Site-Cookie), ինչպես նաև վերլուծել օգտատիրոջ կողմից որոշակի պահվածքի դրսևորումներ (Webanalyse- Cookie), օր․՝ թե Դու մեր Պլատֆորմի որ մասն ես օգտագործում, որքան ժամանակ ես մնում մեր Պլատֆորմի վրա և երբ ու ինչ հաճախականությամբ ես վերադառնում մեր Պլատֆորմ։ Մենք չենք գործարկի Webanalyse- Cookie-ն, եթե Դու Քո բրովզերի կարգավորման մեջ ակտիվացնես „Do not track“ (<<չհետևել>>) կոճակը։ Այս տվյալների մշակումը կատարվում է ՏՊՀԿ-ի հոդված 6-ի պարբերություն 1, տառ f-ի իրավական հիմքի վրա մի նպատակով, որ Քեզ համար հնարավոր դարձնենք մեր Պլատֆորմի ավելի ապահով և հարմարավետ ծահագործումը, որպեսզի մեր Պլատֆորմը ավելի կատարելագործենք՝ հաշվի առնելով մեր այցելուների հետաքրքրությունները և նրանց կողմից կիրառված տեխնիկան, նպատակ հետապնդելով վերլուծել և օպտիմացնել մեր էջի տեխնիկական գործառույթները ։

Թողնված Cookie-ն Պլատֆորմ կատարած Քո վերջին այցելությունից ամենաուշը տասներկու ամիս հետո չեզոքացվում է, սա նշանակում է, որ Քո կողմից օգտագործվող սարքն այդ ժամանակն անցնելուց հետո ավտոմատ կերպով ջնջում է դա։ Դու կարող ես արգելել Cookie-ն տեղադրելը՝ գնալով Քո օգտագործվող բրովզերի վրա Cookie-ի կարգավորման բաժին և այնտեղ թողնելով մեր Պլատֆորմի կամ ընդհանրապես բոլոր վեբ էջերից Cookie-ների տեղադրման դեմ քո առարկությունը։ Այնտեղ կարող ես նաև արդեն տեղադրված Cookie-ները ջնջել։

10. Քո իրավունքները

Կապված անձին վերաբերվող տվյալների հետ, որոնք մենք Քո միջոցով ենք մշակում, Քեզ վերապահվում են հետևյալ իրավունքները․

Դու իրավունք ունես մեզանից պահանջելու հաստատում այն մասին, թե արդյոք մենք Քեզ վերաբերվող անձնական տվյալները մշակում ենք։ Եթե այդպես է, ապա մենք այդ մասին կհայտնենք Քեզ Քո կողմից ամրագրված անձնական տվյալների միջոցով՝ համաձայն ՏՊՀԿ-ի հոդված 15-ի պարբերություններ 1-ի և 2/ի։

Դու իրավունք ունես Քեզ վերաբերվող ոչ ճիշտ անձնական տվյալները անմիջապես ուղղելկ տալու։ Հաշվի առնելով մշակման նպատակները՝ Դու նաև իրավունք ունես պահանջելու համալրել ոչ լիարժեք առկա անձնական տվյալները՝ այս նպատակով ներկայացնելով նաև լրացուցիչ հայտագիր։

Դու կարող ես մեզանից պահանջել Քեզ վերաբերվող անձնական տվյալներն անհապաղ ջնջել՝ նկատի առնելով ՏՊՀԿ-ի հոդված 17-ի պարբերություն 1-ի նախադրյալները, եթե վերջինիս մշակումը չի կատարվում ըստ ՏՊՀԿ-ի հոդված 17-ի պարբերություն 3-ի պահանջների։

Դու կարող ես մեզանից պահանջել կատարելու Քո տվյալների մշակման հետ կապված սահմանափակումներ, եթե դրա համար առկա է ՏՊՀԿ-ի հոդված 18-ի պարբերություն 1-ի նախադրյալներից առնվազն որևէ մեկը։ Դու կարող ես այս սահմանափակումները պահանջել հատկապես ջնջելու փոխարեն։

Մենք Քո անձի տվյալներին վերաբերվող ցանկացած ուղղում կամ ջնջում և դրանց մշակման հետ կապված որևէ սահմանափակում հայտնում ենք բոլոր այն ստացողներին, որոնց համար մենք հրապարակել էինք քո անձնական տվյալները, եթե իհարկե դա անհնարին չէ կամ էլ եթե այն կապված է անհամամսնորեն բարձր ծախսերի հետ։ Բացի այդ մենք Քեզ վերոնշյալ ստացողների մասին կտեղեկացնենք, եթե Դու դա պահանջես։

Դու իրավունք ունես այն անձնական տվյալները, որոնք դու ներկայացրել ես մեզ, կարգավորված, սահուն և տպատառերով ընթրեցվող ձևաչափով մեզանից ստանալու և կարող ես պահանջել, որ մենք այդ տվյալենրն առանց խոչընդոտների հաղորդենք մեկ այլ իրավասու անձի, որքանով դա տեխնիկապես հնարավոր է։

Այնքանով, որքանով տվյալների մշակումը հենվում է քո համաձայնության վրա, իրավունք ունես ցանկացած ժամանակ Քո համաձայնությունը չեղարկելու։ Համաձայնության չեղարկումը չի վերաբերվում տվյալների մշակման այն օրինականությանը, որը մինչև քո չեղարկումն է կատարվել։

ԲՈՂՈՔԱՐԿՄԱ Ն ԿԱՐԳԻ ԻՐԱՎՈԻՆՔ․ ՔՈ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ՝ ԴՈԻ ԿԱՐՈՂ ԵՍ ՔՈ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԴԵՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԲՈՂՈՔ; բողոքարկման այս իրավունքը տարածվում է այն տվյալների մշակման վրա, որը ՏՊՀԿ-ի հոդված 6-ի, պարբ․ 1-ի, տառ f-ի հիմքով մեր և երրորդ կողմի շահերը պահելու նպատակով է կատարվում, եթե դրանք չեն գերակայում քո շահերին կամ հիմնարար իրավունքներին և ազատություններին, որոնք պահանջում են աձնական տվյալների պաշտպանություն։ Եթե Դու օգտվես Քո բողոքարկման կարգի իրավունքից, մենք բողոքարկման առարկա հանդիսացող տվյալներն այլևս չենք մշակի, այլ բան է, եթե մենք կարողանանք ներկայացնել այդ մշակման համար պարտադրող պաշտպանիչ ապացուցելի
հիմքեր, որոնք կգերակայեն քո շահերին, իրավունքներին և ազատություններին կամ որ այդ մշակումը կծառայի իրավական պահանջների դրսևորմանը, իրականացմանը և դրանց պաշտպանությանը։

ԱՅՆ ԴԵՊՔՈԻՄ, ԵՐԲ ՄԵՆՔ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ ՈԻՂՂԱԿԻ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ (ՕՐԻՆԱԿ՝ ՇՐՋԱԲԵՐԱԿԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ), ԱՊԱ ԴՈԻ ԿԱՐՈՂ ԵՍ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԱՅԴՊԻՍԻ ԳՈՎԱԶԴՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՔԵԶ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՄՇԱԿԵԼՈԻ ԴԵՄ, ԱՐԴՅՈԻՆՔՈՒՄ ԿԼԻՆԻ ԱՅՆ, ՈՐ ՄԵՆՔ ՔՈ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾԻ։

Եթե Դու այն կարծիքին ես, որ Քո անձնական տվյալների մշակումը խախտում է ՏՊՀԿ-ն, ապա կարող ես ներկայացնել բողոք վերադաս տեսչությանը, հատկապես Քո բնակության վայրի անդամ պետությունում, Քո աշխատատեղիում կամ ենթադրյալ խախտման վայրում։ Սակայն դա չի բացառում այլ տիպի գերատեսչական կամ դատական բողոքարկման կարգի կիրառումը։ Տվյալների պաշտպանության համար մեր տեղական պատասխանատու տեսչությունը Բեռլինի տվյալների պաշտպանության և ինֆորմացիայի ազատության հանձբակատարն է, որի հասցեն հետևյալն է․ Friedrichstraße 219, 10969 Berlin։

Դրությունը՝ 16.12.2019թ․